AM | RU | EN
USD
EUR
RUB

ԱԺ արտահերթ նիստ. կքվեարկվի ապօրինի հարստացումը քրեականացնող փաթեթը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 96 պատգամավոր:

Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Դեկտեմբերի 14-ի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը:

Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության՝ երեքից վեց տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Նախատեսվում է, որ այդ պաշտոնյաները որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կզրկվեն առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ նրանց գույքը կբռնագրավվի:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությամբ նախատեսվում է, որ այն անձինք, ովքեր պարտականություն ունեն հայտարարագիր ներկայացնելու, պարտավոր են դրամական միջոցներով փոխառություններ հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներով արտահայտված նվիրատվություն, շահաբաժիններ, ձեռնարկատիրական գործունեությունից և գույքը օտարելուց եկամուտ, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձևով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2 մլն դրամը: Նախարարի խոսքով՝ եթե վերոնշյալ փոխանցումները, եկամուտները ստացվել են կանխիկ և գերազանցում են 2 մլն դրամը, ապա դրանք չեն համարվելու օրինական:

Այնուհետև խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հասարակական կազմակերպությունների մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից օրենսդրական փաթեթը:

Այնուհետև պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի և Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը:

loading...
Լրահոս
Ժնևում պետք է քննարկել Սիրիայում իշխանության անցումը. Ժան-Մարկ Էյրո Դատելով Մյունխենի որոշ հայտարարություններից՝ սառը պատերազմն այդպես էլ չի ավարտվել. Լավրով Ադրբեջանի սադրանքներին լավագույն պատասխանը ուժեղ բանակ ունենալն է. Մանվել Գրիգորյան Երկրապահ կամավորականների միությունը սատարելու է ՀՀԿ-ին ԵԿՄ 11-րդ համագումարին վարչության նախագահ վերընտրվեց գեներալ Մանվել Գրիգորյանը Մոգերինին հանդես է եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պահպանելու օգտին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Ալիևը չի կարող ավելացնել 99 տարի առաջ քարտեզի վրա հայտնված Ադրբեջան պետության տարիքը. Շավարշ Քոչարյան Զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված գնդացրով. հանգամանքները պարզվում են Էլմար Մամեդյարովը կայցելի ՌԴ Մանվել Գրիգորյանը ճիշտ չի համարում Սեյրան Օհանյանի քննադատություններն` ուղղված իշխանություններին Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն. Շավարշ Քոչարյան Անմոռանալի շոփինգ Դուբայում Գերմանացի պատգամավորները դեմ են Օբերհաուզեն քաղաքում Յըլդըրըմի հանրահավաքին Թրամփը հավատում է, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն կգտնեն շփման նոր կետեր. Փենս Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում Թուրքիայում նոր ահաբեկչության գործով ձերբակալվել է 26 կասկածյալ Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին տիրապետել միջուկային զենքի. Փենս Նալբանդյանն ու Զանիերը քննարկել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցեր Արցախում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Բահրեյնի Թագավորության արտգործնախարարի հետ Մաշալյանը հրապարակել է Գարեգին Բ կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի մանրամասները Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում եղանակը կտաքանա 7-9 աստիճանով Մերկելը հայտարարել է եվրոյի գոտին ամրապնդելու անհրաժեշտության մասին Նախագահը մասնակցել է ԵԿՄ 11-րդ համագումարին Իշխան Զաքարյանը չվերընտրվեց ԵԿՄ նախագահության անդամ Վիգեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Լեհաստանի, Չեխիայի, Լիբանանի, Լիտվայի պաշտպանության նախարարների հետ Ադրբեջանի բոլոր սադրանքներն արժանի պատասխան կստանան Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարին Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՀՀԿ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու. Սերժ Սարգսյան Նախարար Նալբանդյանն ու Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը Աֆրիկայից Հայաստանին են մոտենում տաք օդային հոսանքները Նեթանյահուն Թրամփին հրավիրել է Իսրայել Գեղարքունիքի մարզում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ձերբակալել են Վարդան Օսկանյանի որդուն եւ ազգականին Նոր ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ մեկնարկել է ԵԿՄ 11-րդ համագումարը Հայաստանում օդի ջերմաստիճանը գիշերը հասել է -30-ի
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan