Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը Մոսկվայում հանդիպում կանցկացնեն
15/12/2016 11:47
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնության մասին: Հանդիպմանը քննարկվելու են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությո ւնը:
«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը եռակողմ հանդիպում ենք իրականացնելու»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում