Քերին և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Քերին և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին:

Հեռախոսազրույցի ընթացքում Քերին և Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է երկրում արյունահեղությունը դադարեցնելու անհրաժեշտությունը:

Խնդրի մասին Ջոն Քերին հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ռուսաստանի և Կատարի արտգործնախարարների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում