Պան Գի Մունն իր հրաժեշտի խոսքում հորդորել է վերջ դնել Սիրիայի «մղձավանջին»

Պան Գի Մունն իր հրաժեշտի խոսքում հորդորել է վերջ դնել Սիրիայի «մղձավանջին»

ՄԱԿ-ի խորհրդի դեկտեմբերի 14-ի նիստում, ի պատիվ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Պան Գի Մունի, ԱԽ-ի անդամները նրան շնորհակալություն են հայտնել խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղղութամբ կատարած աշխատանքի համար, ի պատասխան համաշխարհային կազմակերպության ղեկավարը բարձր է գնահատել գործընկերների գործունեությունը եւ հորդորել է վերջ դնել Սիրիայի հակամարտությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես իմ պաշտոնը հսկայական ցավի զգացումով եմ թողնում Սիրիայում չդադարող մղձավանջի կապակցությամբ: Ես վերստին խնդրում եմ ձեզ, միավորվելով, կատարել ձեր հավաքական պարտավորությունը, պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել է Պան Գի Մունը:

Նա 2016 թվականի վերջին կթողնի իր պաշտոնը 10 տարի համաշխարհային կազմակերպության ղեկավար աշխատելուց հետո: Նրան կփոխարինի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը: Քաղաքական գործիչը ՄԱԿ-ը կգլխավորի 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2021 թվականի վերջը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում