Տիգրան Սարգսյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

Տիգրան Սարգսյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 15-ին Բիշքեկում հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության գործունեությունը, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների միջեւ տնտեսական ինտեգրացման գործընթացների հետագա զարգացման հրատապ խնդիրները, ինչպես նաեւ ապագա համատեղ աշխատանքի գերակա ուղղությունները:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2016 թվականի արդյունքներով Ղրղզստանը Եվրասիական միությունում լավագույն տնտեսական դինամիկան է արձանագրել կարեւոր այնպիսի ցուցանիշների գծով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճի տեմպերը, ներդրումները հիմնական կապիտալում, շինարարական աշխատանքների ծավալը:

Կողմերն արծարծել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի օրակարգի մի շարք հարցեր, նիստ, որը հոկտեմբերի 26-ին տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում:

Հանդիպման ընթացքում նախագահ Աթամբաեւը եւ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ինտեգրացման խորացման համալիր միջոցառումներն ակտիվացնելու օգտին, որոնք նախեւառաջ վերաբերում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի խոչընդոտների վերացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում