Ջուդիթ Ֆարնուորթը համոզված է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու փաստը չի փոխի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ

Ջուդիթ Ֆարնուորթը համոզված է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու փաստը չի փոխի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ

Մեծ Բրիտանիային անհանգիտացրել է ապրիլին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրացումը: Այս մասին դեկտեմբերի 15-ին ասուլիսում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: «Մենք ցավում ենք բոլոր կորցրած կյանքերի համար: Ապրիլյան իրադարձությունները ուժեղացնում են մեր այն համոզմունքը, որ միայն խաղաղ երկխոսությունն է, որ կարող է բերել երկրատեւ խաղաղության», – ասաց նա:

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակներում կողմերը պետք է փորձեն երկխոսություն սկսել: «Պետք է կառուցվի որոշակի վստահություն երկու կողմերի միջեւ: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված այն ձեւաչափերին, որոնց շրջանակներում պետք է կառուցվի խաղաղ երկխոսություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դեսպանը:

Դեսպանը հավելեց, որ Եվրոպական Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու փաստը չի փոխի քաղաքականությունը Հարավային Կովկասի եւ հատկապես Հայաստանի նկատմամբ: «ԵՄ-ից դուրս գալով՝ Մեծ Բրիտանիան շարունակելու է համաշխարհային բեմի վրա դերակատարություն ունեցող պետություն մնալ»,– ասաց Ջուդիթ Ֆարնուորթը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում