Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի եւ Վրաստանի համար այցագրային ռեժիմի չեղարկմանը

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի եւ Վրաստանի համար այցագրային ռեժիմի չեղարկմանը

Եվրախորհրդարանը դեկտեմբերի 15-ին վեհաժողովի՝ Ստրասբուրգում կայացած նստաշրջանում հավանություն է տվել Եվրամիության անդամ երկրների հետ Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիներին այցագրային ռեժիմի տրամադրման օրենսդրական գործընթացի ավարտմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են քվեարկության արդյունքները, որոնց հետեւել է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԵՄ-ի խորհուրդը, Եվրախորհրդարանը եւ Եվրահանձնաժողովը նախնական պայմանավորվածության էին հասել երրորդ երկրների հետ այցագրային ռեժիմի կասեցման մեխանիզմի շուրջ ի դեպս նրանց տարածքից ԵՄ-ի անդամ մեկ կամ մի քանի պետություններ ներգաղթյալների եւ փախստականների չվերահսկվող ներհոսքի: Այս մեխանիզմի հաստատումը կասեցնում էր Եվրամիություն Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար անայցագիր ռեժիմի տրամադրումը: Այժմ ԵՄ-ի համապատասխան դիրետիվը պետք է պաշտոնապես հաստատի ԵՄ-ի խորհուրդը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ Եվրամիությունը կարող է Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմ տրամադրել 2017 թվականի գարնան սկզբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում