Քաղաքացին չի զրկվի վերջին կացարան ունենալու հնարավորությունից

Քաղաքացին չի զրկվի վերջին կացարան ունենալու հնարավորությունից

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ Խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելուն վերաբերող օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարն ընդգծեց, որ օրինագիծն անչափ կարևոր է և կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար: «Եթե հարկադիր աճուրդում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից»,- ասաց նախարարը:

Ի տարբերություն գործող կարգավորման՝ օրինագծի ընդունմամբ, պարտապանին հնարավորություն կտրվի իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում