«Փաստ». Դեկտեմբեր–հունվար ամիսներին սպասվում է երկու նոր քաղաքական ուժի գրանցում

«Փաստ». Դեկտեմբեր–հունվար ամիսներին սպասվում է երկու նոր քաղաքական ուժի գրանցում

Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հեռանկարը, պարզվում է, որոշ անհայտ գործիչների մղում է զավեշտալի քայլերի: Չտեղավորվելով քաղաքական քարտեզի որևէ անկյունում` հնարամիտ, բայց հասարակությանն անհայտ մարդիկ գտել են ելքը:

«Փաստ»-ի տեղեկություններով` դեկտեմբեր–հունվար ամիսներին սպասվում է երկու նոր քաղաքական ուժի գրանցում, որոնք իրենց անվան մեջ կրում են «բարգավաճ» բառը: ԲՀԿ–ում տեղյակ են այս մասին, բայց առավել զավեշտալի է այն, որ նորահայտ «բարգավաճները» շտապել են, քանի որ դեռևս անհայտ է, թե Ծառուկյանի շուրջ ձևավորվող միավորումը ինչպիսի անվանումով կմասնակցի ընտրություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում