«Հրապարակ». Ծառուկյանն անսպասելիորեն մեկնել է Բելառուս

«Հրապարակ». Ծառուկյանն անսպասելիորեն մեկնել է Բելառուս

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս անսպասելիորեն մեկ օրով մեկնել է Բելառուս և վերադարձել։ Նպատակը եղել է նախագահ Լուկաշենկոյին հանդիպելը, նրա հետ որոշ նախընտրական հարցեր քննարկելը։

Թերթը փորձել է այս տեղեկությունները ճշտել Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից։ Նա սկզբում նշել է, որ տեղեկություն չունի, իսկ ավելի ուշ հաղորդել․ «Պարոն Ծառուկյանը երեկ մասնավոր թռիչք է ունեցել, նա բիզնեսի հետ կապված հարցերով մեկօրյա աշխատանքային այց է ունեցել Սոչի, ապա վերադարձել»:

«Ինչ վերաբերում է Ծառուկյանի առաջիկա ծրագրերին, ապա, հիշեցնենք, նա Գյումրիում ասել էր, որ այդ մասին հայտարարություն կանի առաջիկա օրերին։ Մեր տեղեկություններով, քննարկվում է անգամ մամլո ասուլիս հրավիրելու տարբերակը»,- հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում