«Իրատես». Հայ մասնագետները ստեղծում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ

«Իրատես». Հայ մասնագետները ստեղծում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո հայկական բանակի ռազմական պատրաստվածությունն առաջնային խնդիր է դարձել։ Թերությունները, ռազմական գործի պատասխանատուների պնդմամբ, շտկվում են։ Այս համատեքստում ուշագրավ է նաև կառավարությունում տեղի ունեցած նիստը, որի ընթացքում քննարկվել են նորագույն տեխնոլոգիաների ներմուծմանն առնչվող հարցեր: Քաղաքական գործիչները բազմիցս անդրադարձել են սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրման խնդրին, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։

«Իրատես»-ի տեղեկություններով, սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։ «Ի դեպ, սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ, որոնք վաղուց պետք է լինեին, սակայն ոլորտի պատասխանատուների հանցավոր անտարբերության պատճառով այդ հրատապ գործը մնացել էր բարձիթողի վիճակում»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում