«Հայկական ժամանակ». Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանն առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

«Հայկական ժամանակ». Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանն առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

Ազգային ժողովի կուլիսներում խոսվում է, որ Արարատի մարզում Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեն այդ տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված բոլոր պատգամավորները. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Խոսքը թիվ 16 ընտրատարածքից պատգամավոր դարձած Մուրադ Մուրադյանի և թիվ 17-ից՝ Կարինե Պողոսյանի մասին է։ Վերջինս, հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանի զարմուհին է։ Չի բացառվում, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվի նաև Հովիկ Աբրահամյանն ինքը։

Կարինե Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ առաջադրվելու հարց չի քննարկվել։ Այդ մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունի նաև թիվ 18 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած «Ավշարի» գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը։ Նշենք, որ ընտրական օրենսգրքի համաձայն, ռեյտինգային ընտրակարգով հնարավոր է յուրաքանչյուր 10.000 բնակչի հաշվին առաջադրել մեկ թեկնածու»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում