«Չորրորդ իշխանություն». Սամվել Ալեքսանյան՝ ընդդեմ մենաշնորհի

«Չորրորդ իշխանություն». Սամվել Ալեքսանյան՝ ընդդեմ մենաշնորհի

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մենաշնորհների դեմ վարչապետ Կարեն Կարապետյանի վճռական պայքարի արդյունքում բանանի շուկայում հայտնված նոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է:

«Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանել է. «Փաստորեն տարիներ շարունակ Հայաստանում առկա մենաշնորհից ամենաշատը Սամվել Ալեքսանյանն էր տուժում: Խեղճ մարդը ուզում էր ինչ-որ ապրանք ներկրել՝ թույլ չէին տալիս: Բայց արդարությունն ի վերջո հաղթեց: Հիմա արդեն Սամվել Ալեքսանյանը կարող է չվախենալ մենաշնորհներից և հանգիստ ներկրել՝ ինչ ուզում է: Իսկ կառավարությունը, կարծում ենք, պարտավոր է հարկային արտոնություններ տրամադրել նրան՝ մենաշնորհների դեմ պայքարում ցուցաբերած բացառիկ խիզախության համար: Իսկ եթե նա սկսի նաև բենզին ու դիզվառելիք ներկրել՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում մենաշնորհների դեմ հաղթանակը վերջնական է. հետո ինչ, որ բոլոր ոլորտներում նույն մարդն է ջարդում մենաշնորհները: Դա էլ նրա մենաշնորհն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում