«Ժողովուրդ». «Նաբարաշեն» ՔԿՀ-ում լուրջ ստուգումներ են սկսվել

«Ժողովուրդ». «Նաբարաշեն» ՔԿՀ-ում լուրջ ստուգումներ են սկսվել

««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նաբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող երկու անձ 22 խցում վիճաբանել, ապա դանակահարել էին իրար։ Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացածներից մեկը՝ 21-ամյա կալանավորը, դեպքից հետո շտապ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ պարզվել է, որ վնասվել է նրա թոքը։ Ու մինչ իրավապահները քննում են կատարվածը, երեկ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ ՔԿ-ում լուրջ ստուգումներ են սկսվել։ Իսկ միջադեպի բոլոր դատապարտյալներին հարցաքննել և տեղափոխել են պատժախուց։

Ի դեպ, բացի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ ստուգումներ են սկսվել «Արմավիր» ՔԿՀ-ում, որը, ըստ մեզ հասած լուրերի, կապված է ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի գործունեության հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում