Եվրամիությունը Թուրքիայի հետ նոր գագաթնաժողով կանցկացնի միգրացիայի հարցերի շուրջ

Եվրամիությունը Թուրքիայի հետ նոր գագաթնաժողով կանցկացնի միգրացիայի հարցերի շուրջ

Եվրամիությունը պլանավորում է հունվարին Թուրքիայի հետ նոր գագաթնաժողով անցկացնել միգրացիայի հարցերի եւ հանրակցությանը երկրի անդամակցության գործընթացի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք դիտարկում ենք հունվարին Թուրքիայի հետ նոր գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը: Մեզ հարկավոր է ավարտել այցագրերի հետ կապված հարցերը, խնդրահարույց է մնում ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը»,– ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում