Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակում վերջին այցը կատարել է Վաշինգտոն

Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակում վերջին այցը կատարել է Վաշինգտոն

Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակում Վաշինգտոն կատարած վերջին այցի ընթացքում քննարկել է հումանիտար ճգնաժամերը, Կորեական թերակղզու եւ Հարավային Սուդանի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Պան Գի Մունը դեկտեմբերի 15-ին հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջո Բայդենի եւ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսի հետ:

«Գլխավոր քարտուղարը երախտագիտություն հայնտնեց ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ին ընդունած ու նրա բյուջե ամենախոշոր մուծումները կատարող երկրին: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց նախագահին մուլտիկուլտուրալիզմի սկզբունքներին նրա վարչակազմի հավատարմության, կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրում առաջատարության, խաղաղարարության, փախստականների եւ միգրանտների խնդիրներին նվիրված գագաթնաժողովների անցկացման եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի համար»,– ասված է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Պան Գի Մունը 2016 թվականի վերջին կթողնի իր պաշտոնը 10 տարի համաշխարհային կազմակերպության ղեկավար աշխատելուց հետո: Նրան կփոխարինի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը: Քաղաքական գործիչը ՄԱԿ-ը կգլխավորի 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2021 թվականի վերջը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 14-ի նիստում, ի պատիվ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Պան Գի Մունի, ԱԽ-ի անդամները նրան շնորհակալություն են հայտնել խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղղութամբ կատարած աշխատանքի համար, ի պատասխան համաշխարհային կազմակերպության ղեկավարը բարձր է գնահատել գործընկերների գործունեությունը եւ հորդորել է վերջ դնել Սիրիայի հակամարտությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում