Թուրքիայի և ՌԴ վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և ՌԴ վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետերը գլխավորապես քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները: Բացի այդ, Յըլդըրըմն ու Մեդվեդևը մտքեր են փոխանակել նաև Թուրքիայի վարչապետի` վերջերս Մոսկվա կատարած այցի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում