Թրամփի խորհրդականը Մոսկվայում քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը. CNN

Թրամփի խորհրդականը Մոսկվայում քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը. CNN

Դոնալդ Թրամփի ընտրարշավի ժամանակ նրա խորհրդական եւ Ջորջիայի նահանգից նախկին կոնգրեսական Ջեք Քինգսթոնն այս շաբաթ Մոսկվայում մասնակցել է ամերիկյան գործարարության ներկայացուցիչների հետ դռնփակ հանդիպմանը եւ այնտեղ արծարծել հակառուսական պատժամիջոցների վերացման հարցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:

CNN-ը վկայակոչում է Քինգսթոնի հարցազրույցը NPR-ին, որտեղ քաղաքական գործիչը հայտարարել է, որ «Թրամփը կարող է քննարկել պատժամիջոցների հարցը, որոնք արդեն վաղուց են գործում»: «Թրամփը պարտավոր չէ հետեւել Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության սկզբունքներին: Դա նրան նոր մեկնարկի հնարավորություն է ընձեռում»:

Նույն այդ հարցազրույցի ժամանակ էլ Թրամփի խորհրդականը պատմել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպել է ամերիկացի գործարարների հետ, իսկ ահա Կրեմլի պաշտոնական ներկայացուցչիների կամ ԱՄՆ-ից դիվանագետների հետ շփումներ նա այնտեղ չի ունեցել: Թե հատկապես ում հետ են կայացել հանդիպումները, քաղաքական գործիչը չի ճշտել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում