Ռուսներն ու ճապոնացիներրը պետք է հարաբերությունները կառուցեն համատեղ հաղթանակի սկզբունքով. Աբե

Ռուսներն ու ճապոնացիներրը պետք է հարաբերությունները կառուցեն համատեղ հաղթանակի սկզբունքով. Աբե

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության Է եկել Հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեության ռեժիմի շուրջ, որը ոչ միայն վնաս չի հասցնի հաշտության պայմանագրի խնդրի լուծմանը, այլեւ պայմաններ կստեղծի դրա կնքման համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվեցի այդ կղզիներում համատեղ տնտեսական գործունեության հատուկ ռեժիմի ստեղծման շուրջ: Այդ համատեղ տնտեսական գործունեությունը չի իրականացվի ի վնաս հաշտության պայմանագրի խնդրում կողմերի դիրքորոշումների: Այդ ռեժիմը նպատակամղված կլինի այն բանին, որ պայմաններ ստեղծվեն հիմնախնդրի ապագա լուծման համար»,-ասել է Աբեն Տոկիոյում Ռուսաստանի նախագահի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Ինչպես նշել Է Ճապոնիայի վարչապետը, «այդ ռեժիմը շատ կարեւոր քայլ կդառնա ապագայում հաշտության պայմանագրի խնդրի լուծման համար»: «Վլադիմիրի հետ այդ հարցում մեր կարծիքները լիովին համընկան»,-ընդգծել Է Աբեն:

Նրա խոսքով՝ «մենք պետք է մտածենք այն մասին, որ ռուսաստանցիներն ու ճապոնացիները ոչ միայն խոսեն այն դիրքորոշումների մասին, որոնք մենք ունենք, այլ գնան ուրիշ ուղղությամբ. մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որ ռուսներն ու ճապոնացիները կարողանան հարաբերությունները կառուցել համատեղ հաղթանակի սկզբունքով»:

Նախօրյակին տեղեկացվել է, որ Պուտինը եւ Աբեն համաձայնեցրել են հարավկուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեության սկսելու վերաբերյալ հայտարարության տեքստը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում