ՄԻԵԴ-ը Թուրքիայից պարզաբանում է պահանջել

ՄԻԵԴ-ը Թուրքիայից պարզաբանում է պահանջել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայից պարզաբանում է պահանջել երկրի հարավ-արևելյան շրջաններում հայտարարված փողոց դուրս գալու արգելքի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Դատարանից հայտնել են, որ այդ շրջանների վերաբերյալ ստացել են շուրջ 160 բողոք, որոնք հրատապ բնույթ ունեն:

Թուրքիայի կառավարությունը 2015 թվականի օգոստոսից երկրի հարավ-արևելյան շրջաններում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողություններ իրականացնելու պատրվակով փողոց դուրս գալու արգելք է հայտարարել տարբեր քաղաքներում: Կա տվյալներ այն մասին, որ Ջիզրեում հայտարարված արգելքի պայմաններում տներից մեկի նկուղային հարկում շուր 100 մարդ է մահացել: Նրանց հարազատները ևս ՄԻԵԴ դիմած անձանց շարքում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում