Էյֆելյան աշտարակի անձնակազմի գործադուլը շարունակվում է չորրորդ օրը

Էյֆելյան աշտարակի անձնակազմի գործադուլը շարունակվում է չորրորդ օրը

Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, սպասարկող անձնակազմի գործադուլը շարունակվում է չորրորդ օրը. այդ ամբողջ ժամանակ այն փակ է զբոսաշրջիկների համար: «Գործադուլի պատճառով աշտարակը փակ կմնա ամբողջ օրը»,-հաղորդվում Է աշտարակի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Էյֆելյան աշտարակի աշխատանքն ապահովող ընկերության աշխատակիցների գործադուլը շարունակվում Է դեկտեմբերի 13-ից:

Աշտարակի անձնակազմը բաղկացած է 300 մարդուց, որոնք բաժանված են երեք խմբի: Շաբաթվա սկզբում շուրջ 200 աշխատակիցներ բաց նամակ էին ուղարկել ղեկավարությանը, որտեղ խոսվում է «սոցիալական երկխոսության բացակայության» եւ «աշտարակի շահագործման հետ կապված նախագծերի ոչ թափանցիկ լինելու» մասին: Ավելի վաղ նաեւ տեղեկացվել էր, որ անձնակազմի դժգոհությունն էին հարուցում ֆինանսական հարցերը:

Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկն է եւ աշխարհում ամենաշատ այցելվող տուրիստական օբյեկտը: Տարեկան այն ընդունում է շուրջ վեց միլիոն այցելուների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում