«Ժողովուրդ». «Նուբարաշեն» հոգեբուժարանում միջադեպ է տեղի ունեցել

«Ժողովուրդ». «Նուբարաշեն» հոգեբուժարանում միջադեպ է տեղի ունեցել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 15-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում միջադեպ է տեղի ունեցել;:

Թերթին հայտնի է դարձել, որ կլինիկայում նախկին փորձաքննվողներից մեկը ծեծի է ենթարկել 5-րդ բաժանմունքի վարիչին: Ըստ նույն տեղեկությունների՝ իրարանցմանը միջամտել են բաժանմունքի բուժքույրն ու ևս մի բուժաշխատող: Ապա տեսնելով իրարանցումը՝ ներս են խուժել նաև բուժվողի ընկերները: Արդյունքում տուժել են կլինիկայի 3 բուժաշխատողներ:

Թերթին հայտնի է դարձել, որ կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում