«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ»-ը ավելի քիչ հարկ կվճարի

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ»-ը ավելի քիչ հարկ կվճարի

Այս տարի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի: «Ալեքս Գրիգ» ընկերությունը չի ներառվի նույնիսկ խոշորագույն 5 հարկատուների ցանկում:

Երեկ ՀՀ ՊԵԿ խոշոր հարկատուների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը թվարկել է այն տնտեսավարողներին, որոնք կկազմեն այդ հնգյակը: Դրանք են « Գազպրոմ Արմենիան», «ՀԷՑ-ը», «Գրանդ Տոբակոն», «Ղ Տելեկոմը» և «Արմենտելը»: «Ալեքս Գրիգը» անցած տարի վճարել էր 18.2 միլիարդ դրամ և հայտնվել 4-րդ հորիզոնականում. Թե այս տարի որքան կվճարի, դեռ չի հայտարարվում, բայց այն, որ շատ ավելի փոքր գումար կվճարի պետբյուջե, արդեն իսկ ակնհայտ է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում