«Ժամանակ». «Անտարես»-ի տնօրենը ցանկանում է ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ

«Ժամանակ». «Անտարես»-ի տնօրենը ցանկանում է ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ

Այսօր տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որտեղ ամենասպասվածը լինելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով ՝ այդ ելույթը շատ զուսպ է լինելու, զերծ կտրուկ ձևակերպումներից և սուր հռետորաբանությունից։ Համագումարը ընտրելու է ՀԱԿ նոր վարչություն, որի մաս է կազմելու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ցանկություն ունի ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ։ Հայտնի է նաև ՀԱԿ ցուցակի առաջին կին թեկնածուն, մեզ հասած տեղեկություններով՝ Տեր-Պետրոսյանը առաջարկել է Մանուշակ Պետրոսյանին, սակայն վերջինս հրաժարվել է և ընտրությունը կանգ է առել Զոյա Թադևոսյանի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում