Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում դադարեցնում է ներդրումները

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում դադարեցնում է ներդրումները

Սաուդյան Արաբիան մտադիր է վերանայել իր “ֆինանսական ռազմավարությունը”  ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ու հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսության մեջ իր ներդրումներից, գրում է Wall Street Journal-ը:

Ինչպես նշում է պարբերականը, պաշտոնական Ռիյադը նման հայտարարություն է արել, հաշվի առնելով երկու հանգամանք. ԱՄՆ-ի օրենսդրության կողմից ընդունված օրենքը, ըստ որի, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին զոհվածների ընտանիքները իրավունք ունեն դատ ներկայացնել ընդդեմ Սաուդյան Արաբիայի, և երկրորդ, որ այդ օրինագիծը հավանության է արժանացել Դոնալդ Թրամփի կողմից:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշում է ընդունել, սեպտեմբերի 11-ի իրադարձություններին զոհ գնացածների ընտանիքներին, իրավունք վերապահել, բողոքել ընդդեմ Սաուդյան Արաբիայի, քանի որ ահաբեկիչները հիմնականում վերջինիս քաղաքացիներն էին: Օբաման վետո էր դրել այս օրինագծի վրա, սակայն Կոնգրեսը 97 ձայնով “հաղթել” է վետոյին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում