Թուրքերը ահաբեկչությունից հետո հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակի վրա

Թուրքերը ահաբեկչությունից հետո հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակի վրա

Թուրքիայի Կայսերի քաղաքում քաղաքացիները փորձել են հարձակում իրականացնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քաղաքում վաղ առավոտյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի խումբ անձինք ցանկացել են մտնել կուսակցության գրասենյակի շենք: Ոստիկանությունը դժվարությամբ կարողացել է հետ մղել հավաքվածներին` թույլ չտալով նրանց մտնել գրասենյակ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շուրջ անվտանգության միջոցները խստացվել են:

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 13 զինվոր, 55-ը վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում