Թուրքիայում կրկին զինվորականներ են ձերբակալվել

Թուրքիայում կրկին զինվորականներ են ձերբակալվել

Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում իրավապահ մարմինները համաժամանակյա գործողություն են իրականացրել 57 նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, գործողություններին մասնակցել է երկու հազար ոստիկան:

Գործողությունների հետևանքով ձերբակալվել են 530 զինվորական, ովքեր օգտվել են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock-ից:

Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում