Թուրքիայի Մալաթիա քաղաքում ահաբեկչության վտանգ կա

Թուրքիայի Մալաթիա քաղաքում ահաբեկչության վտանգ կա

Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո նոր ահաբեկչության ահազանգ է ստացվել Մալաթիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հաղորդում է ստացվել երկու կասկածելի ավտոմեքենայի մասին, որոնց նկատմամբ իրավապահ մարմիններին հորդորել են լինել խիստ զգուշավոր: Ոստիկանությունն ուժեղացրել է Մալաթիա մտնող և դուրս եկող մեքենաների նկատմամբ հսկողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում