Թուրք ազգայնականները Կայսերիում հարձակվել են քեմալականների վրա

Թուրք ազգայնականները Կայսերիում հարձակվել են քեմալականների վրա

Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչությունից հետո քաղաքում ազգայնական թուրքերը շարունակում են ցույցեր իրականացնել: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի վրա հարձակման փորձ իրականացնելուց հետո նրանք բախվել են հրապարակում հավաքված քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցութ յան ներկայացուցիչների վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեպքին միջամտած ոստիկանությունը սկսել է օդ կրակել` ցրելու հավաքվածներին: Իրավապահ մարմինների լրացուցիչ ուժերի ներգրավումից հետո միայն քեմալականները կարողացել են հեռանալ հրապարակից:

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 13 զինվոր, 55-ը վիրավորվել են: Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում