Յակուտիայում կործանվել է զինվորականների փոխադրող Իլ-18 ինքնաթիռը

16 մարդ է ծանր վիրավորվել Յակուտիայում զինվորականների փոխադրող Իլ-18 ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ օդանավում եղել են 32 ուղեւորներ եւ անձնակազմի յոթ անդամներ:

«Պատահարի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ ինքնաթիռը դեկտեմբերի 19-ին ժամը 4:45-ին վթարային վայէջք է կատարել Տիկսի օդանավակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում Կանսկի օդանավակայանից»,- պատմել են գերատեսչությունում:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Տիկսի ավանի բուժհաստատություններ:

Ավելի վաղ ուժային կառույցների աղբյուրը հայտնել էր, որ ինքնաթիռի ընկնելուց հետո այն բաժանվել է երեք մասի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում