Իրանական ազգային ավիաընկերությունը Airbus-ի հետ պայմանավորվել է 100 օդանավերի գնման շուրջ
Նմանատիպ
Իրանական ազգային ավիաընկերությունը՝ Iran Air-ը, Airbus կոնցեռնի հետ պայմանավորվել է 100 օդանավերի գնման շուրջ: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Iran Air-ի գործադիր տնօրեն Ֆարհադ Փարվարեշի հայտարարությանը:
Իրանն ավելի վաղ համաձայնագիր էր ստորագրել Boeing ամերիկյան արտադրողի հետ, որով 80 մարդատար ինքնաթիռ կստանա 10 տարվա ընթացքում:
Ինչպես նշում է գործակալությունը, Փարվարեշը Թեհրանում անցկացվող տրանսպորտային ցուցահանդեսում հայտարարել է, որ անցած շաբաթ Իրան էին այցելել կոնցեռնի ներկայացուցիչները՝ վերջնականապես ուսումնասիրելու գործարքի բոլոր մանրամասները:
Նրա խոսքով՝ արդյունքում՝ գործարքում չեն ներառվել A380 ինքնաթիռները, որպեսզի ընդհանուր արժեքը 25 մլրդ դոլարից նվազեցվի մինչեւ 10 մլրդ դոլար:
Յոթ-ութ ինքնաթիռներից բաղկացած առաջին խմբաքանակի մատակարարումը կարող է տեղի ունենալ մինչեւ 2017 թվականի սկիզբը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում