Թուրքիայում լրագրողներն ապրում են վախի մթնոլորտում. RWB

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders. RWB) կազմակերպության Գերմանիայի տնօրեն Քրիստիան Միհրը գերմանական DPA գործակալությանը տված հարցարզույցում ասել է, որ Թուրքիայում լրագրողները բնակվում են վախի մթնոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Միհրը նշել է, որ իրադրությունը երկրում ամսեամիս ավելի է վատանում, իսկ դրական ուղղությամբ զարգացման հավանականությանը շատ փոքր է: Նա ընդգծել է, որ Թուրքիայում լրագրողները երկար մտածում են, թե ում հետ են հանդիպում կամ հեռախոսով զրուցում, նրանք անգամ տաքսու վարորդներին չեն ասում, թե որտեղ են ցանկանում գնալ, իջնում են ավելի հեռու և ճանապարհը շարունակում են ոտքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում