Ճապոնիան ամփոփել է Պուտինի եւ Աբէի բանակցությունները

Մեծ թվով ճապոնացիներ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև տեղի ունեցած բանակցություններից շատ դժգոհ են:

Սինձո Աբէն, ով, դեկտեմբերի 15-16-ը բանակցություններ էր վարում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ճապոնիայի համար կա համատեղ զարգացման անսահմանափակ հնարավորություն և տեղի ունեցող բանակցություններն էլ մի քայլ առաջ են տանում ու բարգավաճում երկու երկրների միջև հարաբերությունները:

Չնայած, մեծ թվով ճապոնացիներ չէին կիսում այս կարծիքը: Հայտարարություններ հնչեցին այն մասին, որ վարչապետը չպետք է մոռանա, որ շատ մարդիկ մեղմ ասած, դժգոհ են այդ հանդիպումից: 

«Ռուսաստանը այն պետությունը չէ, որից կարելի է վստահության հիմքով որևէ գործողություն կամ տնտեսական համագործակցություն  սպասել»,- հայտարարել է Կաձուո Սիին:

Շատ կարևոր է, որպեսզի երկու երկրները համատեղ ու համաձայնեցված գործողություններ սկսեն նաև Կուրիլյան կղզու հետ կապված հարցերում: Բացի այդ, սպասվում են զարգացող հարաբերություններ ԱՄՆ-ի նոր ղեկավարության հետ: 

Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները հայտնի կդառնան 2017 թ-ի աշնանը, մասնավորապես Վլադիվոստոկում սպասվելիք Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում