Թուրքիայում քրդամետ կուսակցության ձերբակալված պատգամավորն ազատ է արձակվել

Անկարայի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում Գազիանթեփում (Այնթապ) ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Իգդիրից ընտրված պատգամավոր Մեհմեթ Էմին Ադըյամանը ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Դողան» գործ ակալությունը` չնշելով, թե ինչ մեղադրանքով է պատգամավորը ձերբակալվել:

Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը ներկայում կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում