Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է լուծել իր անձնական խնդիրները. Հրանտ Մելիք- Շահնազարյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Արցախյան հիմնահարցի վերաբերյալ առաջարկած լուծումը տանելու է դեպի բացահայտ պարտության: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է ցույց տալ, որ 1998 թվականին անարդար է իշխանությունից գնացել: Այս առաջարկով նա իր անձնական խնդիրն է փորձում լուծել, այլ ոչ թե պետության համար քաղաքական խնդիր»,– ընգծեց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ինչպես 1998 թվականին, այնպես էլ ներկայումս Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումն անընդունելի է: «Ադրբեջանի հետ գնալ զիջումների` փոխարենը ոչինչ չստանալով, անընդունելի է և չի կարող կենսունակություն ունենալ»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում