AM | RU | EN
USD
EUR
RUB

Ճգնաժամում հայտնված Ադրբեջանը շարունակում է պետական օբյեկտների մասնավորեցումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկիրը խորը ճգնաժամից փրկելու հույսով նախորդ տարվանից համատարած կերպով երկրի պետական հաստատությունները մասնավորին վաճառելու գործընթաց է սկսել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պետական գույքի կոմիտեի կողմից 2017 թվականի հունվարի 17-ին կանցկացվի նոր աճուրդ, որի ժամանակ մասնավորեցման կներկայացվեն 72 պետական հաստատություններ եւ գույքեր, որոնցից 20-ը բաժնետիրական ընկերություններ են, 30-ը` ոչ բնակելի տարածքներ:

Այս անգամ աճուրդի է ներկայացվել ընդհանուր առմամբ 1 մլն 85 հազար մանաթի պետական գույք:

Նավթի եւ մանաթի էժանացման պատճառով խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը, որի թիվ մեկ խնդիրը «Շահդենիզ-2» գազային հանքահորից գազը Թուրքիայի վրայով Եվրոպա արտահանելու «Հարավային միջանցք» գազային նախագծի իրականացումն է, պետք է մոտ 8 մլրդ դոլարի ներդրում կատարի նախագծում, սակայն չի կարողանում վարկեր ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

Ադրբեջանի 2017-ի պետական բյուջեի նախագծի համաձայն` բյուջեն նախատեսվում է 16,255 միլիարդ մանաթի չափով, որի 15 մլրդ 634 մլն 706 հազար մանաթը կազմելու են կենտրոնացված եկամուտները, իսկ 620,294 հազարը` տեղական եկամուտները: Բյուջեի ծախսերը նախատեսվում են 16,9 մլրդ մանաթի չափով, որի 16 մլրդ 211 մլն 286 հազար մանաթը կազմում են կենտրոնացված եկամուտները, իսկ 688 714 հազարը` տեղական եկամուտները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելքեր է փնտրում խորը ճգնաժամի մեջ հայտնված երկրի բյուջեն փրկելու համար, որոնցից մեկն էլ հանդիսանում է պետական գույքի համատարած մասնավորեցումը:

 

Լրահոս
Այս տարի Եվրոպա այցելած փախստականների թիվը գերազանցել է 25 հազարը Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին «Տիգրան Մեծ» աշխարհազորային գունդն աջակցում է Արշակ Արշակյանին (տեսանյութ) «Այ, հենց այն դռնից դուրս եկանք՝ առաջին քայլը լինելու է». Սամվել Կարապետյան (տեսանյութ) Էկոլոգիապես մաքուր միրգ-բանջարեղենը շուկայում ավելանում է` շնորհիվ հայկական նորամուծության Հերմինե Նաղդալյանը կոչ է անում Սամվել Բաբայանի գործը չքաղաքականացնել «Ռոսիա 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի ներդրումային գրավչության, էկոտուրիզմի, կրթության ու ավանդույթների մասին Նոր ընտրական օրենսգրքով վերացվել են խախտումների հնարավորությունները Պետք է կարողանանք սպառազինությունից առավելագույնը քամել. ՀՀ նախագահ Նախարարը դադարեցրել է ՊՈԱԿ-ի ղեկավարի պարտականությունների կատարումը Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. ՀՀ գլխավոր դատախազություն Կոնգոյում զինյալ անձինք գլխատել են 40 ոստիկանի «Ելք» դաշինքը տարածքային համաչափ զարգացման կողմնակից է Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ մեկտեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին ՀՀ վարչապետը «Հայաստանի ներդրողների ակումբից» բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն է ակնկալում Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ-ի համար սոցհարցումների արդյունքները բարելավելու հիմքեր է տեսնում Հայաստանում առաջիկա ներդրումները հիմնականում ուղղվելու են էներգետիկայի ոլորտ. Սամվել Կարապետյան Առանց անվտանգություն չկա առաջընթաց. Էդուարդ Շարմազանով Մեծ Բրիտանիան բավարար ապացույցներ չի տեսնում Թուրքիայի հեղաշրջման փորձում գյուլենականների մասնակցության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին կոչ է արել օգնել Ռուսաստանին` ԻՊ-ի դեմ պայքարում Դեսպան Մկրտչյան մի շարք հանդիպումներ է ունեցել Էստոնիայի պաշտոնյաների հետ ԵՄ գագաթնաժողովն Իտալիայում ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Արցախի Հանրապետություն ԿԸՀ-ն ուսումնասիրում է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամին ատրճանակով սպառնալու վերաբերյալ Միակ համապետական ընտրություն լինելու հանգամանքը որոշակի սպասելիքներ է ձևավորում. Հերմինե Նաղդալյան Հայաստանում կրթության որակը պետք է էապես բարձրացվի. Կարեն Կարապետյան «Հայաստանի ներդրողների ակումբի» ստեղծումը բեկումնային է լինելու. ՀՀ վարչապետ Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկնդմիշտ ճանաչվի. ԱՄՆ-ի կոնգրեսական Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Նախագահին Մերկելն ընդունել է Եվրամիության սխալներն ու կոչ արել կարգավորել դրանք Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածով Կառավարությունը նախատեսում է ՋՕԸ-ների թիվը 37-ից հասցնել 14-ի ԱԻ նախարարն այցելել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր. Մարզային ՀՓՋ-ները վերազինվում են ՀՀ ԱԻ նախարարի հրամանով կիրականացվի Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն Յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն ուսումնասիրվի. Դավիթ Հարությունյանը տնօրենների ձայնագրությունների մասին Խախտումներն ընտրատեղամասերում բացառվում են. փորձարկվեցին նոր տեխնիկական սարքավորումները Կոմանդոս. «Սեյրան Օհանյանն իրավունք չունի հիմա նման գործողություն անել» (տեսանյութ) Կամանդոս. Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ մեր բանակն ավելի կուժեղանա (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan