Պուտինը և Ռոուհանին քննարկել են Հալեպում առկա իրավիճակը

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Մանրակրկիտ քննարկվել է սիրիական խնդիրը, առաջին հերթին Հալեպի շուրջ իրավիճակը: Ընդգծվել է իրական քաղաքական գործընթացի խթանման համատեղ ջանքերի կարևորությունը, որն ուղղված կլինի Սիրիայի խնդրի շուտափույթ կարգավորմանը: Այդ համատեքստում, լրջագույն քայլ կարող է հանդիսանալ Աստանայում սիրիակական կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների կազմակերպումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում