Անկարայում փոխհրաձգություն է ոստիկանության և ՌԴ դեսպանի վրա հարձակված անձի միջև

Անկարայում ոստիկանության և Ռուսաստանի դեսպանի դեմ հարձակում գործած անձի միջև տեղի է ունենում փոխհրաձգություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել են ականատեսները:

Միաժամանակ, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խնդրում է տեղի ունեցածի առնչությամբ կենտրոնանալ միայն պաշտոնական տեղեկատվության վրա:

Անկարայում զինված անձը հարձակում է գործել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա:

Դեսպանը ծանր վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում