Պուտինին զեկուցվել է Անկարայում ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Անկարայում ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահին զեկուցվել է, տեղեկատվությունը ճշտվում է: Պուտինը տեղի ունեցածի առնչությամբ մտադիր է լսել արտգործնախարարին և հատուկ ծառայությունների ղեկավարներին»,- ասել է Պեսկովը:

Անկարայում զինված անձը հարձակում է գործել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա:

Դեսպանը ծանր վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում