Թուրք ոստիկանները վնասազերծել են Ռուսաստանի դեսպանի դեմ մահափորձ իրականացրած անձին

Անկարայում Ռուսաստանի դեսպան Ադնդրեյ Կառլովի դեմ իրականացված մահափորձի վայրում ոստիկանները վնասազերծման գործողություններ են իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ria.ru-ն:

Մահափորձ իրականացնող անձը ոստիկանների կողմից սպանվել է :

Haberturk.com –ի փոխանցմամբ` դեպքի վայրում գտնվող ռուս պաշտոնյաները մահափորձի կազմակերպիչներ են համարում «Իսլամական պետություն» խմբավորման անդամ արմատական իսլամական ահաբեկիչներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում