Ռուսաստանի դեսպանին սպանողը Թուրքիայի ոստիկանության աշխատակից էր

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանողը թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայող էր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Haberler.com-ի փոխանցմամբ` հատուկ գործողության արդյունքում ոչնչացված 22-ամյա տղամարդը Անկարայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերում ծառայություն իրականացնող ոստիկան էր, ով 2014 թվականին ավարտել էր Իզմիրի Ռուշթու Ուսալ ոստիկանական դպրոցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում