«Հայկական ժամանակ». Հ1-ի լրատվականը կանվանափոխվի

Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումը կանվանափոխվի: «Առաջին լրատվականի փոխարեն այն կկոչվի «Օրակարգ»: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Հանրություն Հարությունյանը:

Հարցին՝ «Օրակարգ» է կոչվելու ինչպես Տիգրան Նաղդալյանի հաղորդո՞ւմը, Հարություն Հարությունյանը նկատել է, որ Տիգրան Նաղդալյանի ժամանակ «Օրակարգը» շաբաթական մեկ անգամ էր եթեր հեռարձակվում, իսկ այս դեպքում ամենօրյա լրատվություն է եթեր հեռարձակվելու, փոփոխվելու է նաև լրատվական հաղորդման տաղավարը; Ստեղծվելու է նաև «Օրակարգից դուրս» հաղորդումը, որը հարցազրույցի ժանրում է լինելու, մի փոքր այլ մոտեցումներով:

«Հ1-ի համար նոր դեմք է լինելու: Փակագծերը չբացեմ, նոր տեսքով, նոր իմիջով կլինի»,- ասել է Հարությունյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում