«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը հնարավոր է վերադառնա «Ծառուկյան դաշինք»-ով

Դեկտեմբերի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ի պատասխան իր առանձնատան առջև հավաքված քաղաքացիների՝ վերադարձի կոչին, հայտարարեց. «Մոտ օրերս իմ հայտարարությունը կլսեք, իմ մասնակցությունը լինելու է, թե ինչ մասշտաբի, ինչ կարգավիճակով, մոտ օրերս կլսեք»: Նրա այս խոսքերից անցել է 17 օր: 

«Ժողովուրդ» օրաթերթը Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձել է պարզել՝ ինչն է ուշացման պատճառը: «Հստակ ժամկետներ չեն նշել, ինչպես պարոն Ծառուկյանը խոստացել է՝ առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ», ըստ ամենայնի, հայտարարության ուշացումը պայմանավորված է ինչ-ինչ հստակեցումների անհրաժեշտությամբ:

ԲՀԿ-ում խոսակցություններ կան, որ Ծառուկյանը, հանրավոր է, վերադառնա ոչ թե պարզապես միայն կուսակցության նախագահ, այլ ներկայանա դաշինքով, օրինակ՝ «Ծառուկյան դաշինք»՝ միավորելով ահել-ջահել մի քանի ուժերի:

Այս մասին Ի. Տոնոյանը դժվարացել է պատասխանել. «Անկեղծ ասած, նման տեղեկության չեմ տիրապետում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում