«Ժամանակ». «Ժառանգություն»-ում կրքերը չեն հանդարտվում

«Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում։ Ակտիվ քաղաքական միավորների հետ դաշինքով մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունը այդպես էլ չի ընդունվում։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Իրավիճակից որպես ելք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում է, որ կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գնա «Համախմբում» կամ Գագիկ Ծառուկյանի դաշինք, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընտրություններին մասնակցի «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, իսկ կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը ուժերը փորձի ՔՊ-«Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան» դաշինքի ցուցակի անցողիկ հորիզոնականում, թեև նա առաջիկայում մեկնելու է ուսման՝ ԱՄՆ-ի ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց։

Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին նախագահական ընտրություններից հետո հայտարարել էր, որ դա իր կյանքի վերջին մասնակցությունն է նախագահական ընտրություններին։ Չի բացառվում, որ իր կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչներին «տեղավորելուց» հետո նա հեռանա ակտիվ քաղաքականությունից»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում