«Փաստ». Արթուր Ստեփանյանն ԱԺ-ում իր տեղը զիջում է Միհրան Պողոսյանին

2012 թ. մայիսի 6–ին թիվ 3 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Արթուր Ստեփանյանի խորհրդարանական աստղը, կարծես թե, մայրամուտ է թեքվել:

1999 թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական համակարգերի և ցանցերի տեխնիկական միջոցների ֆակուլտետը ավարտած, այնուհետև «Քեթրին Գրուպ» ՍՊԸ գործադիր տնօրեն, 2010–2012 թթ. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալ աշխատած Ստեփանյանը, ով նաև ՀՀԿ խորհրդի անդամ է, խորհրդարանում էր հայտնվել իր հզոր հովանավորի` ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հովանավորությամբ: Ներկայում թիվ 3 ընտրատարածքը միացվել է երևանյան 4 ընտրատարածքներից մեկին:

«Փաստ»-ի տեղեկություններով` Միհրան Պողոսյանի` պատգամավոր դառնալու պլանները ազդել են Արթուր Ստեփանյանի քաղաքական ճակատագրի վրա և այժմ նա ստիպված է լինելու իր տեղը զիջել գեներալ հովանավորին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում