«Ժողովուրդ». Հակասահմանադրական օրենքով քաղաքացիները զգալի գումար են վճարել ՀՀ ոստիկանությանը

«Պարզվում է՝ մոտ երկու տարի հակասահմանադրական ճանաչված օրենքով ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներից պարտադիր կերպով գումարներ է գանձել։ «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն այդ պարտադիր պահանջը համարեց հակասահմանադրական»,– այս մասին օգոստոսի 4-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ խոսելով կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման մասին, որը 2012-ից մինչ օրս երկու անգամ վերաորակվել է՝ պարտադիրը դարձնելով կամավոր։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ մինչ այս պահը քանի մարդ է ստիպված բիոմետրիկ անձնագիր և նույնականացման քարտ ստացել։ Պարզեցինք՝ առաջին տեսակից ձեռք է բերել մոտ 284 հազար, իսկ երկրորդից՝ 725 հազար հոգի՝ վճարելով ընդհանուր 28 հազար պարտադիր գումար։ Ասել է թե՝ հակասահմանադրական օրենքով քաղաքացիները մոտ 9 մլրդ 275 մլն դրամ են վճարել ՀՀ ոստիկանությանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում