«Ժողովուրդ». ՀԿԾՀ-ն դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում կկայացնի

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում կկայացնի, ըստ որի՝ 2017 թվականի փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների, այդ թվում՝ բնակչության համար ցերեկային սակագինը 1 կվտ– ի համար կդառնա 44 դրամ 98 լումա, գիշերայինը՝ 34 դրամ 98 լումա։ Նկատենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից բնակչության համար էլէներգիայի գործող ցերեկային և գիշերային սակագները նվազեցվել էին 2.58 դրամով։ Ի դեպ, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ։ Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ ՀԾԿՀ-ն նախընտրական քարոզչություն է իրականացնում իշխող ռեժիմի համար՝ սիմվոլիկ նվազեցումներ անելով և չի բացառվում, որ գալիք ընտրություններից հետո էլէներգիայի և գազի սակագները կրկին բարձրացվեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում