«Ժողովուրդ». Տրանսպորտի նախարարի ասուլիսը կազմակերպելու համար 888 հազար դրամ է ծախսվել

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփել է նախարարության 2016 թվականի և իր պաշտոնավարման 3 ամսվա գործունեության արդյունքները: Ինչպես հայտնել է նախարարը՝ ասուլիսը կազմակերպելու համար ծախսվել է 888 հազար դրամ: 

«Իրեն բնորոշ «հուզվածությամբ» իր ղեկավարի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրելի լակոնիկ ոճով Մարտիրոսյանն ամփոփել է տարին: Հատկանշական էր հատկապես ասուլիսից հետո Մարտիրոսյանի զրույցը լրագրողների հետ: Պարզվել է՝ նախարարն իր հետ բերել էր նաև Հանրապետական կուսակցության կանոնադրության «շպարգալկան» և անհամբեր սպասում էր, որ լրագրողները, երբ կուսակցության կանոնադրության մասին հարցնեն, կարողանա պատասխանել հստակ՝ փորձելով ապացուցել, որ ինքը ծանոթ է, հավանել է և տեղյակ է արդեն «հարզատ» կուսակցության կանոնադրությանը: Անկեղծ էր, այո, ստացվե՞ց համոզել, գիտակցված է ՀՀԿ-ական դարձել, իհարկե ոչ»,- գրել է «Ժողովուրդ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում