Բեռլինի ողբերգության զոհերի թիվը հասել է 12-ի

Բեռլինի կենտրոնում բազմության վրա բեռնատարի վրաերթի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 12-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանության Twitter-ում:

«Ցավով հայտնում ենք, որ Բրայտշայդպլատցում կյանքից զրկվել է 12 մարդ, 48 հոգի գտնվում է հիվանդանոցներում, նրանցից ոմանք լուրջ վնասվածքներ են ստացել»,– ասված Է թվիտում:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին: Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների բազմությունը վրաերթի է ենթարկվել բեռնատարի կողմից:

Վարորդը փորձել է ճողոպրել, բեայց բռնվել է: Բեռնատարի խցիկում գտնվող երկրորդ մարդը զոհվել է:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մեղավորը Աֆղանստանից կամ Պակիստանից է:

Հնարավոր է, որ բեռնատարն առեւանգել էին Լեհաստանում: Մեքենան Իտալիայից ուղեւորվել էր Բեռլին:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի խոսքով՝ կան այն բանի բազմաթիվ վկայություններ, որ դա ահաբեկչական գործողություն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում