Դեսպան Կառլովի սպանությունն ուղղված է ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման դեմ. Լավրով

ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատվիրատուներին չի հաջողվի խափանել ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանության մեջ, որը զետեղված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

«Դա սարսափելի ողբերգություն է: Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր ռուսաստանցիներին, որոնք այսօր ծաղիկներ են բերել, չնայած ուշ ժամին: Ես հսկայական քանակությամբ հեռախոսազանգեր ու ինտերնետ-հաղորդագրություններ եմ ստացել: Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես ռուսաստանցիներից ստացել բազմաթիվ ցավակցություններ ու խնդրանքներ՝ ամենաանկեղծ ցավակցությունը հայտնելու գազանաբար սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի ընտանիքին»,- նշվում է մեկնաբանության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում